News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


ՊՆ-ն պետք է ծառայողական քննություն անցկացնի եւ ՔԿ-ի հետ համադրված աշխատանք իրականացնի՝ պարզելու համար դեպքի պատճառները՝ մեքենայի անսարքությո՞ւնն է,  վարորդների պատրաստվածությո՞ւնը, թե այլ պատճառներ կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով օրերս ՊՆ-ի «Ուրալը» շրջվելու դեպքին:

«Նախկինում վտանգավոր հատվածներում անձնակազմն իջեցվում էր, մեքենան առանձին անցնում էր, զինծառայողները ոտքով անցնցում էին այդ դժվարանցանելի հատվածը, որից հետո նորից նստում էին մեքենան:

Վերջին տարիներին, նաեւ իմ նախարար եղած ժամանակահատվածում եւ դրանից հետո էլ բանակի տրանսպորտային պարկը բավականին թարմացվել էր»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ