Ապամոնտաժվում է դեռ խորհրդային տարիներից Ջերմուկ քաղաքում տեղադրված «Եղնիկ»-ը, որը համարվում է քաղաքի խորհրդանիշը:
Ջերմուկի համայնքապետարանից վստահեցնում են, որ կտեղադրվի նոր` ավելի արդի և գեղեցիկ տարբերակը։
«Իսկ ամբողջ ընթացքը, իհարկե, կհրապարակվի մեր (համայնքապետարանի պաշտոնական) էջում»,- ասվում է հաղորդագրությունում։