Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը. Անցյալի ճանաչումը և անպատժելիության դեմ պայքարը կարևոր նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ նման վայրագությունների կրկնության համար։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առաջ»,- հավելել է նա: