News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան կարեւոր նշանակություն ունի Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Ղազախտանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս համատեքստում մենք անդրադարձել ենք ավանդաբար հագեցած եւ դինամիկ զարգացող երկկողմ օրակարգին եւ քննարկել ենք այն առավել ընդլայնելուն եւ որակապես նոր մակարդակի հասնելուն ուղղված մեր համատեղ քայլերը:

Ցանկանում եմ գոհունակությունս հայտնել մեր պետությունների ու ժողովուրդների միջեւ առկա բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի ու բարեկամության վրա խարսխված ջերմ հարաբերությունների առնչությամբ:

Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում մեր երկրների համար խորհրդանշական ժամանակատավածում: Այս տարի լրանում է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության մսին պայմանագրի 25-ամյակը:

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւս մեկ անգամ վերահաստատվեց քիչ առաջ մեր կողմից համատեղ հայտարարությամբ, որն ուղենշային դեր ունի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ դրանց նոր ազդակներ հաղորդելու տեսանկյունից»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, փոխշահավետ շփումների արդյունքում հնարավորություն է եղել ամփոփելու վերջին շրջանում Հայաստանի եւ Ղազախստանի ամենատարբեր ուղղություններով իրականացված ինտենսիվ աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ ուրվագծելու երկկողմ համապարփակ օրակարգի առաջնահերթությունների առաջ մղման ուղիները:

«Այսօրվա բանակցություններում ընդգծել ենք երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ապրիլի 2-ին կայացած 10-րդ նիստի, ինչպես նաեւ օրերս Երեւանում Երեւանում կազմակերպված գործարար համաժողովի  անցկացումը: Այս համատեքստում գործընկերոջս հետ նախանշել ենք տնտեսական փոխգործակցության բազմաբնույթ օրակարգի հետագա ընդլայնման հնարավորությունները՝  միտված նոր հեռանկարային ուղղությունների բացահայտման ու փոխշահավետ նախագծերի  իրագործման միջոցով երկու պետությունների միջեւ համագործակցության ամրապնդմանը, այդ թվում տրանսպորտային  լոգիստիկ ոլորտում:

Մենք համակարծիք էինք, որ չնայած երկկող առեւտրաշրջանառության ծավալների շարունակական աճին, Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առկա է դեռեւս  չիրացված ներուժ՝ զարգացնելու առեւտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առեւտուրը: Այս առումով ողջունում ենք ղազախստանյան գործարար առաքելության վերջերս Հայաստան կատարած այցը»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Ղազախստանի նախագահի հետ քննարկել են նաեւ կրթական, մշակութային, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության առկա հեռանկարները, ինչպես նաեւ ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները:

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի գյուտի հեղինակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի եւ Երեւանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կուլամբաեւի անվան պուրակի հիմնումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ