News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դիվանագետ, պատմաբան, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին.

Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի Հանրապետության դեպքում պարզ գործընթացներ չեն, ինչպես աշխարհում շատ երկրների համար, այլ առնչվում են Հայաստանի պատմության, հայ ժողովրդի ծագման ու առաքելության, նրա անվտանգության ու հետագա գոյության հետ:

Այդ գործընթացների արագացումը բխում է առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, որոնք Հայոց ցեղասպանությունից հետո Հայկական բարձրավանդակում քայլ առ քայլ տարածքներ են զավթում ու փորձում են զրկել Հայոց պետականությունը ոչ միայն ՀԱՅԿԱԿԱՆ բարձրավանդակի նկատմամբ միջազգայնորեն ճանաչված, աշխարհագրորեն ու պատմականորեն ամրագրված անսակարկելի ԻՐԱՎՈՒՆՔ-ից, այլև ոչնչացնել հայ ժողովրդի ինքնության հենքային բաղադրիչները, պոկել մեզ մեր արմատներից, պատմական հիշողությունից, երազանքից ու տեսիլից:

Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»: Վերջինիս մեջ չկա Արցախը, չկան ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող գյուղերը, ռազմավարական դիրքերն ու բարձունքները, չկա Սյունիքը․․․

Կասկածից վեր է, որ Ադրբեջանի հետ գործընթացն ավարտելուց հետո, Թուրքիան պահանջելու է նույն գործընթացը Հայաստանից: Այդ մասին արդեն ակնարկ եղել է Անկարայից: Այս անգամ Թուրքիան պահանջելու է Երևանից ոչ թե 1921թ. Կարսի պայմանագրի պաշտոնական վերահաստատումը, այլ նոր «վերասահմանագծման» իրականացում:

Քանի դեռ հայ ժողովուրդը (չխառնել ՀՀ ներկայիս կառավարության հետ) չի փակել Արցախի էջը Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հատուցման հարցը Թուրքիայի հետ, աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից Տավուշից սկսած շուտափույթ իրականացվող սահմանազատումը օտարածին օրակարգ է և հակասում է ՀՀ պետական ու ազգային շահերին, սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ է, որից 208 քկմ օկուպացված է Ադրբեջանի կողմից. Հայկ Կոնջորյան
Դրա մի մասը Ածվաշենով և որոշ այլ տարածքներով օկուպացվել է դեռևս 1990-ականներին, և մոտ 139 քառակուսի կիլոմետր օկուպացվել է 2021 թվականի մայիսից...
Անբացատրելի գումարներ են առաջարկել կիրանցեցիներին, ասել են՝ ինչ թիվ ուզում եք, թղթի վրա գրեք. Գառնիկ Դանիելյան
Ահաբեկիչը ոնց է լինում. մարդկանց պատանդառության մեջ է վերցնում ու սկսում պայմաններ թելադրել…
Հայաստանը դիտարկվում է որպես կարևորագույն կրիտիկական հանգույց, որպես խաղաղության խաչմերուկ. Վիզլեր
Ըստ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի...
1976–ի քարտեզները հիմք են լինելու սահմանազատման ամբողջ գործընթացի համար. ԱԳ փոխնախարար
Մենք դրա մասին արդեն հայտարարություններ արել ենք: Եվ պարոն Գրիգորյանի գրասենյակից, եւ ԱԽ...
Խորհրդային ուշ շրջանի քարտեզների միջև մեծ տարբերություններ չկան. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում...
Կիրանցի բնակիչներին ասում են՝ եթե ձեր տնից դուրս չգաք, կարմիրբերետավորներին կմտցնենք, ծեծուջարդով կհանենք. Դանիելյան
Գյուղում երեք սյուն են տեղադրել, գյուղը բաժանվել է երկու մասի: Գյուղում ստեղծվել է մի իրավիճակ, որն, իմ խորին համոզմամբ, այլեւս այնտեղ ապրել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ