News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Տոբոլ գետի ջրի մակարդակը հասել է 532 սմ-ի, հայտնել է ՌԴ Կուրգանի նահանգապետ Վադիմ Շումկովը Telegram-ի իր ալիքում։

Ըստ նրա, 2 ժամում ջրի մակարդակը բարձրացել է 25 սմ-ով։

«Սկսել է անձրև, որը ջրի լրացուցիչ հոսք է տալիս, դժվարացնում է տարհանումը և լրացուցիչ անհարմարություններ ստեղծում։

Այս գիշեր սպասվում է ջրի մակարդակի բարձրացման շատ բարդ իրավիճակ»,- նշել է նա՝ կոչ անելով բնակիչներին անհապաղ հեռանալ ջրածածկ եղող տարածքներից։

«Էներգետիկները ստիպված են լինում անջատել լուսավորությունը, երբ ջուրը մոտենում է՝ վթարներից խուսափելու համար։

Պետք է հեռանալ մութն ընկնելուց առաջ։

Հավաքեք ձեր հարազատներին, փաստաթղթերը, արժեքավոր իրերը և հեռացեք նախապես։ Գիշերը կարող է իրավիճակը կտրուկ վատթարանալ, և դուք չեք հասցնի արձագանքել»,- հավելել է նահանգապետը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ