News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ուժերը որսացել են ավելի քան 70 անօդաչու թռչող սարք և առնվազն 3 բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Նրանցից մեկն ասել է, որ բալիստիկ հրթիռները որսացել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող ռազմանավերը: ԱՄՆ-ի կործանիչները նույնպես մասնակցել են անօդաչու թռչող սարքերի որսալուն և խոցմանը, հայտնել է ամերիկացի մեկ այլ պաշտոնյա։

Իրանը ընդհանուր առմամբ ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ըստ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գրավոր հայտարարությամբ նշել էր, որ Իսրայելը ամերիկյան ուժերի օգնությամբ կարողացել է խոցել գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, որոնք Իրանն ու նրա կողմնակիցները օգտագործել են հրեական պետության վրա հարձակվելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ