Հանրապետության տարածքում` ապրիլի 13-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կնվազի։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +17+19։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +9+12,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+12,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+7+9, ցերեկը՝ +14+17,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+10,
Լոռիում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+12,
Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +10+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +8+11,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+7+10, ցերեկը՝ +14+18,
Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +18+21,
Արմավիրում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +18+20,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+9+11, ցերեկը՝ +18+20,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+22,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +12+15։