News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է Revuelto-ի նոր տարբերակը։ Մեքենայի լուսանկարը հրապարակվել է ավտոբրենդի կայքում։

 Revuelto-ն ունի V12 շարժիչ եւ միանգամից երեք էլեկտրաշարժիչ, առաջին անգամ ցուցադրվել է անցած տարվա գարնանը։ Մոդելը Aventador-ի հաջորդն է։ Այժմ Lamborghini Arena-ի միջոցառման շրջանակում ընկերությունը ներկայացրել է Revuelto-ի նոր տարբերակը, որն ունի հատուկ թափք եւ սրահ։

Մոդելը Grigio Hati-ի գորշ գույնի է, դիզայներները շեշտադրել են նաեւ Verde Scandal եւ Verde Chiaro կանաչ երանգավորումը։ Կապոտը սեւ՝ Nero Noctis-ի բծերով է։ Սրահի ներսում սեւ մարզական նստելատեղեր են՝ Nero Ade եւ Verde Scandal երանգներով։

Տեխնիկական առումով Revuelto-ն մնացել է նույնը։ Մոդելն ունի Lamborghini Aventador-ի 6,5 լիտրանոց V12՝ 1 015 ձիաուժ ունեցող երեք էլեկտրաշարժիչներով։ Մեքենան ունի նաեւ երկմասանի 8-աստիճան «ռոբոտ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Ամենաշատ