News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գազայի հատվածում 36 հիվանդանոցներից 24-ը չի աշխատում։ Այս մասին նշվել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում։

«Առողջապահության համակարգը Գազայում փլուզվում է շարունակվող մարտական գործողությունների եւ այն խնդիրների հետ կապված, որոնք առնչվում են հասանելիության սահմանափակմանը, ինչը հանգեցնում է շարքից դուրս եկած հիվանդանոցների թվի աճի»,- ասված է փաստաթղթում։

«Մարտի 27-ի դրությամբ, ինչպես տեղեկացրել է ԱՀԿ-ն, 36 հիվանդանոցներից 24-ը Գազայում չի աշխատում։ Երկուսը գործում է նվազագույն մակարդակով Գազայի հյուսիսային մասում, եւս 10-ը գործում է մասամբ, ներառյալ 4-ը՝ Գազայի հյուսիսային եւ 6-ը հարավային մասերում»,- նշվել է զեկույցում։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում խիստ սրվել է Գազայի հատվածից Իսրայելի տարածք 2023թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներխուժումից հետո, որն ուղեկցվել է պատանդառությամբ։ Արմատականներն այդ գրոհն անվանել են պատասխան Իսրայելի իշխանությունների գրոհին Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ։ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածներ հասցնել անկլավին եւ Լիբանանի ու Սիրիայի առանձին շրջաններին։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արւեմտյան ափին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մերձավոր Արևելքում ի հայտ են եկել Իրանի դեմ դաշինք ստեղծելու նախադրյալներ. FA
Տարածաշրջանային և միջազգային կոալիցիան, որը մասնակցել է Իրանից Իսրայելի ուղղությամբ հրթիռների որսալուն, ցույց է տալիս Իրանի դեմ տարածաշրջանային դաշինք ստեղծելու ներուժը...
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Պատանդներին անհապաղ ազատ արձակելու կոչ ենք անում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելի հետ այլևս առևտուր չի անում
Էրդողանը հավելել է, որ Իսրայելի հետ առևտրային կապերը պահպանելն անհնար է...
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում հարվածել են Գազայի հատվածի 50 թիրախի
Թիրախների թվում են եղել թունելների հորերը և ռազմական ենթակառուցվածքները․․․
Էրդողանը Նաթանյահուին կրկին համեմատել է Հիտլերի հետ
Մենք կշարունակենք [ՄԱԿ-ի] Միջազգային դատարան ներկայացնել Իսրայելի հանցագործությունների ապացույցները
«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական երկու բազայի վրա հարվածներ հասցնելու մասին
Այս հարձակումը «Հեզբոլլահի» ամենախորը ներթափանցումն էր Իսրայելի տարածք Գազայի պատերազմի սկզբից ի վեր
Ամենաշատ