Իսրայելի ռազմաօդային ուժերը անցած օրվա ընթացքում գրոհել են Գազայի հատվածի ավելի քան 50 տարբեր թիրախների վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ ավիահարվածներն իրականացվել են կործանիչներով և այլ թռչող սարքերով։ Թիրախների թվում են եղել թունելների հորերը և ռազմական ենթակառուցվածքները:
Բացի այդ, Գազայի հատվածի հարավում իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել երկու հրթիռային կայանքների, որոնք ըստ բանակի տվյալների, օգտագործվում են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի կողմից: «Կայանքները լիցքավորված էին հրթիռներով և խոցվեցին Իսրայելի ուղղությամբ որևէ արձակում կատարելուց առաջ: Հարվածն իրականացվել է տեղի բնակչությանը հասցվող վնասը նվազեցնելու համար նախազգուշական միջոցներ ձեռնարկելուց հետո»,- հայտնել են մամուլի ծառայությունից։