News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2024 թվականի մարտի 21-ին Երևանի քաղաքի Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացուց օդաճնշիչ ատրճանակով ավազակություն կատարելու դեպքի հանգամանքները։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշված օրը՝ ժամը 11:26-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ,  որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։

ԱՄՆ քաղաքացին ճանաչվել է տուժող։ Դեպքի վայրին հարակից տարածքներում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրության և քննչական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նրանից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը, ով 25-ամյա երիտասարդ է։

Մասնավորապես պարզվել է, որ վերջինս 2024թ․ մարտի 21-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, սիրահարների այգում ետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող  օդաճնշիչ ատրճանակով թիկունքից հարվածել է նրա գլխին, հափշտակել վերջինիս ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։

Փողոցում գտնվող քաղաքացիներից մեկը, լսելով օտարերկրացու բղավոցները, վազել է երիտասարդի հետևից։ Վերջինս, փախուստի ընթացքում պայուսակից հանել է ԱՄՆ քաղաքացու դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ, հափշտակել դրանք,  իսկ պայուսակը նետել մի կողմ։ Փախուստի ընթացքում նրա գոտկատեղին ամրացված ատրճանակն ընկել է գետնին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ինչը բավարարվել է։

Որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, օպերատիվ հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

լուսանկար 1.jpg (59 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում հարձակվել են բանտային մեքենայի վրա. բանտարկյալը փախել է, բանտի երկու աշխատակից՝ սպանվել
Մեքենան հարձակման է ենթարկվել Ռուանում դատավարությունից հետո «Ճանճ» մականունով բանտարկյալ Մոհամեդ Ամրային Էվրյո բանտ տեղափոխելիս...
Մրգավան գյուղում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին…
Ահազանգ. Սախարովի հրապարակից արգելանքի վերցվելիս քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ…
Մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար
39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային...
Ռուսաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է փոխել 25 տարվա ազատազրկման դատապարտված Կարա-Մուրզայի պատիժը
Նրան մեղադրել են երկրում անցանկալի կազմակերպություն հռչակված «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի հետ համագործակցելու և պետական ​​դավաճանության մեջ...
Տավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ՀՀ ազգային հերոսի տունը
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության…
Ամենաշատ