Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է քաղաքական գործիչ և հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզայի («օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում) պաշտպանական բողոքը, ով դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության, անցանկալի կազմակերպության հետ համագործակցության և «ռազմական ֆեյքերի» տարածման գործով։
Մոսկվայի քաղաքային դատարանի 2023 թվականի ապրիլի 17-ի վճիռը և 1-ին ընդհանուր իրավասության վերաքննիչ դատարանի 2023 թվականի հուլիսի 31-ի վերաքննիչ վճիռը մնացել են անփոփոխ, «Ինտերֆաքս»-ին հայտնել են դատարանից։
Գերագույն դատարանը, ինչպես ստորին ատյանները, Կարա-Մուրզայի գործը քննել է փակ դռների հետևում:
Ռուսաստանի քաղաքացի և Բրիտանայի հպատակ Կարա-Մուրզան Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո սկզբունքորեն հրաժարվել է լքել Ռուսաստանը։ Նա ձերբակալվել էր 2022 թվականի գարնանը՝ նախ «ֆեյքերի» գործով։ Այնուհետեւ, նրան մեղադրել են երկրում անցանկալի կազմակերպություն հռչակված «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի հետ համագործակցելու և պետական դավաճանության մեջ։
Կարա-Մուրզան մեղքը չի ընդունում։ Մեղադրանքները հիմնված էին ԱՄՆ-ում նրա ելույթների վրա։
Անցյալ շաբաթ նա արժանացավ Պուլիտցերյան մրցանակի՝ Washington Post-ի մի շարք սյունակների համար, որոնք նա գրել էր բանտում գտնվելու ժամանակ: