News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Անընդհատ ինձ փորձում են երկրորդ նախագահի հետ կապել, որոշներն էլ փորձում են երրորդ նախագահի հետ կապել, անընդհատ դրա մասին խոսել. Ես չեմ հասկանում էս մարդիկ էդքան վախեցա՞ծ են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում իր ելույթում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Գաղտնիք չէ, որ ես այն դիմացի տնակում եմ մնում: քիչ առաջ դիմացից տեսանյութ են հրապարակել, որ այդ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթել;յանը եւ ասում են, որ կուրացիա է անում: Բա էն մյուս մարդիկ, որ մտնում-դուրս են գալիս, ինչո՞ւ չեք նկարել ու ցույց տվել: Այստեղ տասնյակներով մարդ է մտել ու դուրս եկել: Ասյտեղ գտնվող գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, անհատները: Բայց իրենք այնքան ստախոս են, որ այդ կերպով փորձում են մարդկանց մտքերը այս պայքարի բովանդակությունից հեռու տանել, փորձել կապել անձերի հետ, մեծ երկրների հետ, ազդեցության գոտիների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել: Դրա համար եմ խորհուրդ տվել, որ մոտներդ հայելի պահեք:

Ինձ համար բոլոր նրնք, որոնք մեր նպատակին, հայկական օրակարգին ծառայելու կոչված են, կոչված են, որ եռագույնը հաղթի սեւ ու սպիտակին, այդ մարդիկ ամբողջության մեջ ոչ  միայն ընդունելի են, այլեւ քաջալերելի եւ գովելի են:

Իսկ բոլոր նրանք, որոնք ծախու գրչակներ են, ովքեր իրենց ինքնությունը վաճառողներ են, նրանք ուղղակի որպես գոյացություններ կվերանան մեր կյանքից»,-ասաց Սրբազանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ