News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության կայուն զարգացման համար ԱրարատԲանկն առաջարկում է նոր պրոդուկտ՝ «Անգրավ գյուղատնտեսական վարկ», որը նախատեսված է գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար։

Այս շրջանում գյուղացիները, ֆերմերային տնտեսությունները, և առհասարակ, ագրարային բիզնեսով զբաղվողներն արդեն նոր ծրագրերի ու հաջորդ տարվա աշխատանքների մասին են մտածում՝ վառելիք, սերմացու, պարարտանյութ, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի իրականացում։ 

Վարկի պայմանները մրցունակ են, գումարը՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, առավելագույնը 60 ամիս ժամկետով։ Պահանջվում է առնվազն 1 անձի երաշխավորություն։

Վարկատեսակը թույլ է տալիս համալրել շրջանառու միջոցները, ձեռք բերել հիմնական միջոցներ, իրականացնել շինարարական աշխատանքներ, կատարել կապիտալ ներդրումներ, մարել կրեդիտորական պարտքը, իրականացնել ընթացիկ գյուղատնտեսական ծախսեր, ինչպես նաև ուղղել տնտեսապես հիմնավորված այլ նպատակներին։ 

Օգտվե՛ք ԱրարատԲանկի՝ անգրավ գյուղատնտեսական վարկի առաջարկից, որը մշակվել է տարվա այս շրջանում վարկառուների կարիքներն ու զարգացման հնարավորությունները հաշվի առնելով։ 

Գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող հաճախորդները մշտապես ԱրարատԲանկի ուշադրության կենտրոնում են։ Մեր երկրի տարածքային համաչափ զարգացումն անհար է պատկերացնել առանց գյուղատնտեսության ոլորտի աջակցության, հետևաբար մրցունակ և ճկուն պայմաններով այս վարկատեսակը կօգնի ձեզ՝ զարգացնելու  տնտեսությունը և լուծելու գյուղտնտեսության հրատապ խնդիրները, որպեսզի ամեն աշուն ավելի առատ լինի, քան նախորդը։

Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մարզային մասնաճյուղ, բանկի պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական լրագրողների ակումբը վերահրատակել է բացատրական բառարան ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ աջակցությամբ
Միջոցառմանը ներկա էին հրատարակման խմբագրական կազմի, ՀՀ կենտրոնական բանկի, ակադեմիկան ոլորտի և լրագրողական համայնքի ներկայացուցիչները...
Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝ մինչև 260 մլն ՀՀ դրամ, 11.5%-12.5% շահավետ տոկոսադրույք և 12-60 ամիս մարման ժամկետ...
Փաշինյանը Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Քննարկվել են ՀՀ Կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և...
Շահավետ ավանդ՝ ընդամենը 1 րոպեում
Բացի բարձր տոկոսից Ամիօ բանկի ավանդատուն նաև ստանում է անվճար Visa կամ Mastercard քարտ, նաև պրեմիում դասի՝ կախված ավանդի չափից...
Մրցանակը՝ էլեկտրամոբիլ․ Հայէկոնոմբանկը և Visa-ն մեկնարկում են համատեղ արշավ
Ակցիային կարող են մասնակցել Հայէկոնոմբանկի բոլոր VISA քարտապանները...
Ամերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը Հայաստանում 
Այս նորարարական լուծումը հաճախորդներին տալիս է իրական առավելություններ՝ կրճատելով ծախսերը, արագացնելով գործընթացները և դարձնելով դրանք առավել հարմարավետ...
Ամենաշատ