News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը գործարկել է թվային բիզնես քարտեր իրավաբանական անձ հաճախորդների համար՝ բիզնեսներին առաջարկելով նորարարական, անվտանգ և մատչելի լուծում: Թվային բիզնես քարտերը պատվիրելուց և ակտիվացումից հետո հասանելի են անմիջապես՝ առանց սպասելու ֆիզիկական քարտի թողարկմանը, նվազեցնում են պլաստիկի օգտագործումը և ապահովված են ժամանակակից թվային պաշտպանությամբ: 

Այս նորարարական լուծումը հաճախորդներին տալիս է իրական առավելություններ՝ կրճատելով ծախսերը, արագացնելով գործընթացները և դարձնելով դրանք առավել հարմարավետ:   Ի դեպ, թվային քարտերի պարագայում հաճախորդները կարող են օգտվել նույն դասի ֆիզիկական քարտի կողմից տրամադրվող բոլոր արտոնություններից, ինչպես օրինակ թվային Պլատինում քարտի համար՝ անվճար մուտք DragonPass բիզնես սրահներ ամբողջ աշխարհում, արագ սպասարկման ծառայություն Եվրոպայի օդանավակայաններում (Fast Track) և այլն։

Նշենք, որ թվային բիզնես քարտը հնարավոր է պատվիրել ինչպես առանձին, այնպես էլ փաթեթով, որի դեպքում հաճախորդը ստանում է նաև ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվներ ու Ինտերնետ Բանկինգ/ Մոբայլ Բանկինգ համակարգ երկու օգտատիրոջ համար։ 

Թվային քարտի մասին ավելին, ինչպես նաև դիմելու կարգը՝ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական լրագրողների ակումբը վերահրատակել է բացատրական բառարան ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ աջակցությամբ
Միջոցառմանը ներկա էին հրատարակման խմբագրական կազմի, ՀՀ կենտրոնական բանկի, ակադեմիկան ոլորտի և լրագրողական համայնքի ներկայացուցիչները...
Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝ մինչև 260 մլն ՀՀ դրամ, 11.5%-12.5% շահավետ տոկոսադրույք և 12-60 ամիս մարման ժամկետ...
Փաշինյանը Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Քննարկվել են ՀՀ Կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և...
Շահավետ ավանդ՝ ընդամենը 1 րոպեում
Բացի բարձր տոկոսից Ամիօ բանկի ավանդատուն նաև ստանում է անվճար Visa կամ Mastercard քարտ, նաև պրեմիում դասի՝ կախված ավանդի չափից...
Նոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկից
Վարկի պայմանները մրցունակ են, գումարը՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, առավելագույնը 60 ամիս ժամկետով...
Մրցանակը՝ էլեկտրամոբիլ․ Հայէկոնոմբանկը և Visa-ն մեկնարկում են համատեղ արշավ
Ակցիային կարող են մասնակցել Հայէկոնոմբանկի բոլոր VISA քարտապանները...
Ամենաշատ