News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենաների արտադրող Audi-ն ներկայացրել է Q3 Sportback-ի նոր տարբերակը, որը ոճային կուպե-քրոսովեր մոդելի երկրորդ սերունդն է, հաղորդում է Autocar-ը։

Այս տարբերակը կառուցված է նույն տեխնիկական հիմքի վրա, ինչ վերջերս թողարկված երրորդ Q3 SUV-ը, և տարբերվում է միայն թեք տանիքով, որը իջեցված է 29 մմ-ով, ինչը մեքենային ավելի սպորտային ուրվագիծ էհաղորդում։

Զարմանալիորեն այն չի ազդել բեռնախցիկի ծավալի վրա. այն մնացել է նույնը՝ 488 լիտր։

Q3 Sportback-ի նոր տեսքը կտրուկ տարբերվում է նախորդ մոդելից։ Ավտոմեքենան ստացել է թարմացված լուսատու տարրեր՝ նոր A6 Avant-ի ոճով, ներառյալ բարակ լուսադիոդային առջևի լուսարձակները և հետևի լուսային վահանակը, ինչպես նաև հետևի հատվածում լուսավորվող Audi-ի լոգոն։

Ինտերիերը ևս թարմացվել է. տեղադրվել են 12,8 դյույմանոց սենսորային մուլտիմեդիոն էկրան և 11,9 դյույմանոց թվային վահանակ։

Audi-ն հրաժարվել է սովորական լծակներից՝ հօգուտ ղեկի հետ համատեղված կառավարման նոր բլոկային վահանակի, որի վրա այժմ կենտրոնացված են շարժման ռեժիմները, լույսը, մաքրիչները և շրջադարձի ազդանշանները փոխելու գործառույթները։ Վահանակը շարժվում է օգտագործման ընթացքում՝ նմանակելով ավանդական ընտրիչի աշխատանքը։

Դրա պատճառով փոխանցման տուփի սելեկտորը հանվել է կենտրոնական մասից՝ տեղ ազատելով երկու բաժակակալի և հեռախոսի անլար լիցքավորիչի համար։

Q3 Sportback-ի նոր սերունդը կառուցված է MQB հարթակի վրա, որն օգտագործվում է նաև Audi A3-ի և Volkswagen Golf-ի համար։ Այն առաջարկում է էներգաբլոկի երեք տարբերակ՝ բենզինային 148 ձիաուժ հզորությամբ և մեղմ հիբրիդային տեխնոլոգիայով, դիզելային՝ 148 ձիաուժով և ամենահզոր՝ միացվող հիբրիդային (E-hybrid) տարբերակը՝ 268 ձիաուժով, որը կարող է էլեկտրականությամբ անցնել մինչև 73 մղոն (մոտ 117 կիլոմետր)։ Վերջինս 2 մղոնով պակաս է, քան Q3 SUV-ի ցուցանիշը։

Նոր Q3 Sportback-ի վաճառքը կսկսվի հոկտեմբերին՝ Q3 SUV-ի թողարկումից մոտ մեկ ամիս անց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավորներն առաջարկում են պարզեցնել Հայաստանի քաղաքացիների համար էլեկտրական մեքենաների լիցքավորման գործընթացը
Միաժամանակ, օրենքի նախագծում կա հստակ վերապահում․․․
Lotus Emira-ն հիբրիդային տեխնոլոգիա կստանա. Euro 7 ստանդարտով ապագայի սպորտային մեքենա
Վերացման վտանգի տակ է հայտնվել Emira-ի ներկայիս տարբերակը․․․
Դարաշրջանի ավարտ. Volvo V90-ը կփոխարինվի բազմաֆունկցիոնալ էլեկտրական մեքենայով
Այսպիսով, Volvo-ն սկսում է զարգացման նոր փուլ. ունիվերսալները զիջում են իրենց տեղը ավելի առևտրային առումով կենսունակ և պահանջարկ ունեցող քրոսովերներին և հեչբեքներին՝ էլեկտրական տեխնոլոգիայով...
BMW-ն մտնում է նոր դարաշրջան. երեք միլիոն էլեկտրական ավտոմեքենա արդեն ճանապարհներին է
Եթե այդ բոլոր էլեկտրական ավտոմեքենաները շարքով անցնեին, դրանք կձգվեին մոտավորապես 6500 կմ՝ մոտավորապես Մյունխենի և Նյու Յորքի միջև ընկած հեռավորությունը...
GolfR-ը ստերոիդների վրա. հոբելյանական հեթչբեքը Audi RS3-ի նման հզոր շարժիչ կստանա
Հաշվարկների համաձայն՝ այս Golf-ը 100 կմ/ժ արագություն կհավաքի մոտ 3,8 վայրկյանում․․․
Գերմանիայի ավտոարդյունաբերությունը մեկ տարվա ընթացքում 50,000 աշխատատեղ է կրճատել
Գերմանական ավտոարտադրողները ստիպված են արձագանքել․․․
Ամենաշատ