News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Team Telecom Armenia-ն հայտարարում է բջջային ցանցի օպտիմալացման և արդիականացման նոր լայնածավալ նախագծի մեկնարկի մասին։ Նպատակ ունենալով էապես բարձրացնել կապի որակը և թվային միջավայրի անվտանգությունը Հայաստանի ողջ տարածքում՝ ընկերությունը 2025թ նոյեմբերի 15-ից կդադարեցնի 2G ցանցի շահագործումը։

Երկրորդ սերնդի բջջային ցանցը, որը Հայաստանում գործարկվել է 30 տարի առաջ՝ դեռևս 1995 թվականին, այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, և այն թվային առավել անվտանգ և արդյունավետ ծածկույթ ապահովող տեխնոլոգիաներով փոխարինելու ժամանակն է:

2G-ի անջատման արդյունքում ազատված հաճախականությունները, ենթակառուցվածքները, սարքավորումներն ու ծրագրային ռեսուրսները թույլ կտան շատ կարճ ժամանակում էապես ընդլայնելու 4G և 5G ծածկույթներն ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ հեռավոր բնակավայրերում։ Ընկերության՝ 1000-ից ավելի բազային կայանները կաշխատեն բացառապես արդի տեխնոլոգիաներով՝ բաժանորդներին տրամադրելով բջջային կապի և ինտերնետի ավելի հուսալի ու արագ հասանելիություն։ 

«Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների՝ ճիշտ ժամանակին ներդրման ու օպտիմալացման անհրաժեշտությունը՝ մենք առաջինն ենք պատրաստ կրելու այս պատասխանատվությունը՝ նորարարական լուծումներն էլ ավելի հասանելի դարձնելով մեր բաժանորդներին։ Այս քայլը հնարավորություն կտա արդիականացնելու բջջային ծածկույթը, բարձրացնելու ցանցի արդյունավետությունը և էականորեն բարելավելու ծառայությունների որակը»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2G ցանցի պայմաններում բաժանորդներին գրեթե հասանելի չէին շարժական ինտերնետի ծառայությունները, ինչը սահմանափակում էր ժամանակակից հաղորդակցման գործիքներից օգտվելու հնարավորությունը։ Նոր սերնդի ցանցերը ոչ միայն թույլ են տալիս միաժամանակ օգտվելու ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետ ծառայություններից, այլև զգալիորեն ավելի էներգախնայող են և թույլ են տալիս նվազեցնելու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ 

Այս օպտիմալացումն իրականացվում է Team Telecom Armenia-ի կողմից նախկինում հայտարարված շարժական ցանցի արդիականացման ռազմավարության շրջանակում, որի նպատակն է ապահովել առաջադեմ, հասանելի և կայուն կապ Հայաստանի ամբողջ տարածքում։

Ծառայությունների անխափան հասանելությունն ապահովելու նպատակով ընկերությունը այն բաժանորդներին, որոնք վերջին երեք ամիսներին օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ, հնարավորություն կընձեռի ստանալու նոր տեխնոլոգիաներով աշխատող բջջային հեռախոսներ։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում 
Մեր կարևորագույն առաքելությունն է Հայաստանում բոլորի համար հասանելի դարձնել կապի բարձրորակ և ժամանակակից ծառայությունները...
Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ
Մենք՝ Ucom-ում հասկանում ենք այդ ձգտումը, և մեր հոգատարությունն ընդգծելու համար,  պատրաստել ենք կրթությունն ու տեխնոլոգիաները միավորող հատուկ առաջարկ...
«Կառավարությունը պատասխանատվությունն իր վրայից գցելու համար է վաճառում Վիվա Արմենիայի բաժնեմասը». Ադոնց
«Երբ որևէ կազմակերպությունում պետությունն ունի բաժնեմաս...
Կառավարությունը չի վաճառել «Վիվա Արմենիա»-ում իր բաժնեմասը․ պարզաբանում
Կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով այսօր՝ օգոստոսի 7-ին տեղի ունեցած նիստին...
Կառավարությունը 50 մլն դոլարով վաճառում է «Վիվա Արմենիա»-ի իր բաժնեմասը
Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց...
Ucom-ը ներդնում է SatsifAI հարթակը՝ հաճախորդների գոհունակության շարունակական վերլուծության նպատակով
Հարցումների համակարգի ներդրումը համահունչ է Ucom-ի հաճախորդակենտրոն ռազմավարությանը...
Ամենաշատ