News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

Ucom-ը՝ հավատարիմ մնալով իր հաճախորդակենտրոն մոտեցմանը, ներդնում է հարցումների SatisfAI նորարարական հարթակը՝ հաճախորդների գոհունակության և սպասարկման փորձի շարունակական վերլուծության նպատակով: 

SatisfAI-ի կիրառումը Ucom-ին հնարավորություն կտա անցկացնել NPS  (Net Promoter Score/ Հաճախորդների գոհունակության ցուցանիշ) և այլ արագ ու պարզ հարցումներ, իրական ժամանակում վերլուծել տվյալները և ավելի արագ արձագանքել հաճախորդների կարիքներին։ SatisfAI-ը առավելագույնս հեշտացրել է այդ գործընթացը՝ տրամադրելով հարմարավետ ինտերֆեյս և տվյալների վերլուծության ավտոմատացված գործիքներ։ 

«Հարցումների համակարգի ներդրումը համահունչ է Ucom-ի հաճախորդակենտրոն ռազմավարությանը։ Մեր բաժանորդներից յուրաքանչյուրի համար հարմարավետ թվային փորձառություն ապահովելու համար մենք ձգտում ենք կիրառել այդ պահին հասանելի ամենավերջին նորարարական լուծումները։ Վստահ եմ, SatisfAI հարթակը կօգնի, որ տվյալների վրա հիմնված որոշումների միջոցով շարունակաբար բարձրացնենք ծառայությունների որակը», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

«Ուրախ ենք Ucom-ի հետ այս համագործակցության մեկնարկի համար։ Մինչ այս մեր հարթակը հաջողությամբ ներդրվել է մի շարք բանկերում, իսկ այժմ Ucom-ն առաջինն է դառնում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, որը կկիրառի մեր լուծումները։ Առաջին փուլով հարթակի բազային ֆունկցիաներն արդեն ներդրվել են,  ակնկալում ենք, որ շուտով արհեստական բանականության մոդուլը նույնպես կկիրառվի Ucom-ում», -  ասաց SatisfAI –ի համահիմանդիր  Հայկ Կարապետյանը։     

NPS հարցումը տարածված միջազգային մեթոդաբանություն է, որն օգտագործվում է ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության և ծառայություններից բավարարվածության աստիճանն արագ պարզելու համար: Համակարգը հնարավորություն է տալիս ծառայության մատուցման ավարտից անմիջապես հետո SMS-ի, մոբայլ հավելվածի կամ էլեկտրոնային փոստի միջոցով  կապ հաստատել հաճախորդի հետ և կարճ հարցման միջոցով  գնահատել նրա հավատարմությունը, ինչպես նաև՝ սպասարկման որակից գոհունակությունը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կառավարությունը պատասխանատվությունն իր վրայից գցելու համար է վաճառում Վիվա Արմենիայի բաժնեմասը». Ադոնց
«Երբ որևէ կազմակերպությունում պետությունն ունի բաժնեմաս...
Կառավարությունը չի վաճառել «Վիվա Արմենիա»-ում իր բաժնեմասը․ պարզաբանում
Կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով այսօր՝ օգոստոսի 7-ին տեղի ունեցած նիստին...
Կառավարությունը 50 մլն դոլարով վաճառում է «Վիվա Արմենիա»-ի իր բաժնեմասը
Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց...
Team-ը՝ J.Lo-ի մենահամերգի 5G գործընկեր. ընկերության նորագույն ցանցը գործարկվում է նաև Երևանի Կենտրոնում
Team Telecom Armenia-ն այս տարի ռազմավարական համագործակցության հուշագիր էր ստորագրել առաջատար արտադրողի հետ...
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը
Այս գործընկերությունը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական նորամուծությունները հարստացնել կրթական պրոցեսը...
Team-ը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները
Մենք՝ որպես տեխնոլոգիական մեծ ենթակառուցվածքներ ունեցող և զարգացնող ընկերություն, այստեղ ենք՝ ներկայացնելու, թե ուր է գնում տելեկոմ ոլորտը...
Ամենաշատ