News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11-ն ազատ է արձակվել, մեկի դեմ քրեական վարույթ է հարուցվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Բայց դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր սկիզբ առած պայքարի համար։ Այսօր ոչ մեկ չի վախենում ոչ ձերբակալությունից, ոչ էլ մանիպուլյացիաներից։ Այսօր բազմաթիվ պետական աշխատողներ մոտեցել և ասում են՝ մեզ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք։ Աշխատանքից ազատելով ոչ մեկին չեն վախեցնելու»,- հայտարարեց նա։

Նշենք, որ այսօր առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ են սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով կանգ էր առնում բուհերի մոտ, կոչ անում ուսանողներին՝ միանալ իրենց շարժմանը և թույլ չտալ հայրենիքի կորուստ։ Իրենք եղել են ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ