News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվում է արդյունահանման նպատակով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկին վարձակալական հիմունքներով հատկացվել են մեկ հեկտար և 3,13 հեկտար մակերեսով տարածքներ, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքներից դուրս, որտեղ արոտավայրեր են և վարելահողեր:

Մայիսի 6-ին Անիի համայնքապետարանից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիշյալ կից տարածքներն օգտագործել է առանց գործառնական նշանակության փոփոխման և առանց թույլտվության:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում պտտահողմի պատճառով զոհվել է չորս մարդ
Տուժել է 35 հոգի...
«Հանեդա» օդանավակայանում JAL-ի երկու ինքնաթիռ բախվել են թեւերով. NHK
Ճապոնական ընկերության երկու ինքնաթիռ օդանավակայանում միմյանց են բախվել թեւերով...
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի...
Նախընտրական հանրահավաքի ժամանակ Մեքսիկայի նախագահի թեկնածուի վրա շրջվել են դեկորացիաները. ԶԼՄ
Դեկորացիաներն ընկել են նախագահի թեկնածուի վրա...
Ձերբակալվել է ՌԴ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Վադիմ Շամարինը
Շամարինին ձերբակալել են ենթադրվող մեքենայությունների քրեական գործով...
Երևանում ՌԴ քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ հյուրանոցի աշխատակիցն իր ուսապարկից գողացել է 3000 դոլար
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի...
Ամենաշատ