News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

YandexGPT արհեստական բանականությունը, որը ներկառուցված է «Ալիսա»-ում, վախկոտ է եւ չի պատասխանում չեզոք հարցերի, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Յանդեքսը» հիմա ռուսական ընկերությո՞ւն է։ Բնավ ոչ։ Վերցնենք  YandexGPT սերվիսը, որը մոնտաժված է «Ալիսա» խելացի սյունակում (եւ որի համար պետք է վճարել, ի դեպ)։ ԱԲ այդ նախատիպը ահավոր վախկոտ է եւ չի պատասխանում միանգամայն սովորական հարցերի»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։

Որպես օրինակ նա բերել է ԱՄՆ-ում ռուսական ակտիվները խլելու մասին հարցը, որին արհեստական բանականությունը չի պատասխանել։

«Որտե՞ղ են Ուկրաինայում գտնվում Ստեպան Բանդերայի հուշարձանները։ Նորից. «Ես նոր-նոր սովորում եմ»։ Nelson’s Column-ի կամ Ռուսաստանում Պուշկինի հուշարձանի մասին՝ խնդիր չկա։ Հարցրինք. «Որքա՞ն է Կիեւի եւ Բելգորոդի միջեւ հեռավորությունը ուղիղ գծով։ Պատասխանեց՝ «429 կիլոմետր»։ Մի անգամ էլ հարցրինք՝ իրեն հիմարի տեղ դրեց»,- նշել է ԱԽ փոխնախագահը։

Մեդվեդեւը զարմանք է հայտնել արհեստական բանականության աշխատանքի առիթով, որը հրաժարվել է պատասխանել չեզոք հարցերի։ Նրա խոսքով՝ նեյրոցանցի նման վարքագիծը խափանում է «Յանդեքսի» հանդեպ վստահությունը։

«Իսկ մյուս կողմից՝ հիմքեր է տալիս ոչ միայն այն բանի համար, որ «Յանդեքսի» սերվիսները ճանաչվեն շատ թերարժեք, այլեւ, որ ներկա մենեջերները (Աստված մի արասցե)... ճանաչվեն օտարերկրյա գործակալներ»,- ամփոփել է նա։

Փետրվարի 5-ին նիդեռլանդական Yandex N.V.-ն տեղեկացրել էր 475 մլրդ ռուբլով (5,21 մլրդ դոլար) մասնավոր ներդրողների կոնսորցիումին ռուսական բիզնեսը վաճառելու մասին, որը ներառում է «Յանդեքսի» մենեջմենթը եւ «Լուկօյլ» նավթային կոնցեռնի կառույցները։ Նոր տերերից ոչ մեկը վերահսկիչ բաժին չունի։

Ընկերության սեփականության կառուցվածքը եւ կորպորատիվ կառավարումը փոխելու պլանների մասին հայտարարվել է 2022թ. աշնանը։ Վոլոժը մշակել է բաժանման պլանը՝ որոշելով զոհաբերել իր բաժինը, այդ թվում անօդաչուներն ու ամպային բիզնեսը։

Ըստ արդյունքների՝ «Յանդեքսը» կպահպանի Yandex N.V. խմբի սերվիսներն ու ակտիվները՝ բացառությամբ Nebius, Toloka, Avride եւ TripleTen օտարերկրյա ստարտափերի, ինչպես նաեւ Ֆինլանդիայի դատա-կենտրոնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփն ասել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի զարգացման տեմպերը
Թրամփը կատակել է, որ տեքստն այնքան լավ է գրված, որ ինքը դեմ չի լինի օգտագործել այն, և որ իր ելույթի հեղինակը կարող է հեռացվել աշխատանքից...
Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (ֆոտո)
Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում...
Առաջ բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են. Փաշինյան
Մենք այդքան խոսում ենք կանխիկի կրճատման մասին, օնլայն բանկինգի մասին,…
Թղթերը չենք վառի. բա որ մատներս սխալ կնոպկի կպնի, ամբողջը կորսվի. Փաշինյանը՝ տվյալները ամպային տիրույթում պահելու մասին
Բա որ լույսերը մի օր գնաց, կարող է 18 տարի ամեն ինչ լավ լինի, 19-րդ տարում ինտերնետի կաբելը կտրվեց,  պարզ ձևակերպումներ ենք տալիս, բայց մի օր այդ…
Հայաստանում տվյալները ավանդական սերվերների փոխարեն կպահվեն ամպային տիրույթում. Սա կնվազեցնի ծախսերը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին որոշում կայացրեց...
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
Շրջայցի ընթացքում OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը մանրամասն  ներկայացրեց տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքները և ամպային լուծումները...
Ամենաշատ