News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Ուղիղ 6 տարի առաջ մեր քաղաքական թիմը եւ ես ստանձնեցինք ՀՀ կառավարումը, այդ պահին մեր առաջնային խնդիր ենք համարել այն օրակարգի սպասարկումը, որը մեր իրականության մեջ ընդունված է համարել համազգային նպատակներ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ օրակարգի լիաթոք սպասարկումը բացահայտել է հայեցակարգային եւ գործնական միօ շրք խնդիրներ, որոնք առարկայացել են առավել 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ, ժամանակ եւ դրանից հետո: Այդ ողջ ընթացքում  մենք կարեւոր ենք համարել հիշատակված խնդիրների ախտորոշումը՝ դրանլց լուծումը համարելով կենսական:

Այդ ամենին առնչվելը մեզ համար բացահայտել է խնդիրների  մի մասի ոչ միայն անլուծելիությունը, այլեւ դրանքց անհամատեղելիությունը անկախության, ինքնիշխանության,  պետականության գաղափարների եւ պրակտիկայի հետ: Որոշ օրակարգեր ի ցույց են դրել իրենց փակուղային լինելը, որոնց հավանական խորքային նպատակը մեր երկրի կայացումն ու զարգացումը թույլ չտալն է, Հայաստանի անկախության, ինքնիշխանության պետականության ռազմավարական թիրախավորմամբ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, հիմա առաջ է գալիս ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտությունը, եւ դրանից է բխում իրական Հայաստանի տեսլականը, որի մասին խոսել է կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ:

Վարչապետը սահիկներով (սլայդ) սկսեց ներկայացնել, թե ինչ է Հայաստանի Հանրապետությունը, որքան է նրա տարածքը, ինչ է նշանակում ինքնիշխանություն, անկախություն եւ այլն: Նա կրկնեց, որ երբ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, նկատի ունենք 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը:

Հատկանշական է, որ սլայդների ֆոնին Արագած սարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սադրիչները փորձում են համոզել ժողովրդին. կիրանցին՝ գյուղում տիրող իրավիճակի մասին
Նա հավելեց, որ միաժամանակ երկու տուն է ապամոնտաժվում...
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների...
Ալիեւը գովել է Միջին միջանցքը Ռահմոնի հետ հանդիպմանը
Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը գնալով ավելի ու ավելի պահանջված է դառնում եվրոպական...
Զախարովա. Մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը «3+3» հարթակի միջոցով, որը ներառում է Հայաստանը
Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև տարածաշրջանային...
Երկրի սահմանները գծել են Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր հայրերը. պատգամավոր
Սահմանները գծել են Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարի շրջանում...
Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. ո՞վ է ասում, որ չեմ պայքարում. Օնիկ Գասպարյան
Միանշանակ համաձայն չեմ նրա հետ, ինչը կատարվում է եւ գտնում են, որ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ