News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության` 20, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 15-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 6, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու՝ 4, կողոպուտի, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ինքնավնասման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 3-ական, համակարգչային հափշտակության՝ 2, խոշտանգման, մարդու առևանգման, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, թմրանյութի իրացման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ազատությունից ապօրինի զրկելու, ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, ընտանեկան բռնության, սառը զենքի հայտնաբերման, ծնողի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման, փաստաթղթի կեղծիքի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքը ոչնչացնելու նախապատրաստման, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, գրավառուին վնաս պատճառելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող և կամավոր ներկայացել՝ 5-ը։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության, անձնական ունեցվածքի գողության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 1 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է
Հաշվի առնելով, որ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել հանցանքի…
Հայտնաբերվել է Շիրակում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի մահվան պատճառ դարձած վթարի հիմնական կասկածյալը
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների մի քանի ամիս…
ԱՄՆ-ում ցանկանում են դատարանի առաջ կանգնեցնել Քենեդի կրտսերին՝ 30 տարի առաջ կետի գլուխը կտրելու համար
Քաղաքական գործիչը ոչ հաստատել է, ոչ հերքել ամերիկյան օրենքի խախտումը...
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից
Հիշեցնենք՝ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվել է։ Նույն քրեական գործով մեղադրանք է...
Ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդը նշվում էր որպես Wildberries-ի շուրջ կոնֆլիկտի մասնակից
Ռոմանովան հիշեցրել է, որ այս տարվա մարտին Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել Կալաշովին...
Բացահայտվել է շուրջ 31 կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. մեկ անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ