News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունը հայտարարել է Վայոմինգ նահանգի Շեյեն քաղաքում շահագործումից հանված Cheyenne գերհամակարգչի վաճառքի մասին։

ԸստArstechnica-ի՝ 5,34 պետաֆլոպ արտադրողականությամբ գերհամակարգիչը 2016 թվականին, երբ տեղադրվել է, հզորությամբ 20-րդն էր աշխարհում:

Աճուրդը մեկնարկել է 2500 դոլարից, սակայն ներկա պահին, ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ համակարգչի արժեքը հասել է 480 հազար 85 դոլարի։

Գերհամակարգիչը, որը պաշտոնապես գործել է 2017 թվականի հունվարի 12-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, NCAR-Wyoming-ում, համարվում էր Երկրի մթնոլորտի հետազոտությանը նպաստող էներգաարդյունավետ համակարգչային համակարգերից մեկը:

«Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության ոլորտում՝ աջակցելով ավելի քան 80 համալսարանական դասընթացների և ակադեմիական առաջադրանքների: Cheyenne-ի միջոցով անցկացված հետազոտություններն ավելի քան 4500 հրապարակումների, ատենախոսությունների և այլ աշխատությունների հիմք են ծառայել», - նշում է մթնոլորտային հետազոտությունների համալսրանական կորպորացիան (UCAR):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականները ներկայացրել են հաստոցների արտադրողականության բարձրացման նորարարական մոտեցում
Միչիգանի համալսարանի մեքենաշինության, ինտեգրացիոն համակարգերի և դիզայնի պրոֆեսոր Չինեդում...
ԱՄՆ ռազմաօդային ուժերը կստանան էլեկտրական «թռչող մեքենաներ»
Աշխատանքային խումբը կփնտրի ծրագրեր կամ այլ գործողություններ ԱՄՆ բանակի ներսում, որոնք կարող են...
Ամերիկյան ընկերությունը թռչող մոտոցիկլետը մարտական ​​դրոնի է վերածել
Razor-ը՝ մոդիֆիկացիայից կախված...
Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (ֆոտո)
Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մասնրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին...
Տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անհնար է առանց հստակ պլանի. ԱԺ փոխնախագահ
Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի արհեստական բանականության ոլորտին...
Ակադեմիական քաղաքը կհաշվարկվի 50 հազար մարդու համար. նախարար
Որոշ ուսանողներ եւ դասախոսներ կգան ու կգնան...
Ամենաշատ