News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա հայտնեց, որ հանդիպել է «Հայաքվեի», «Ապրելու երկիր»-ի ներկայացուցիչների, Սուրեն Սուրենյանցի եւ այլ ուժերի հետ։ Տեղեկացանք, որ հանդիպումները կայացել են Երեւանի կենտրոնում՝ «Երեւան փլեյս» հյուրանոցում: Սրբազանը կուսակցական գործիչներին հայտնել է, որ տեւական մտորումներից հետո հանգել են նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքը լինի, քանի որ ցանկացած այլ թեկնածուի դեպքում շարժման ձախողվելու վտանգը կա։

Իսկ իր հանդիպման նպատակն այն է, որ հրապարակային աջակցություն ստանա քաղաքական դաշտից, որոնք նաեւ կոչ կանեն ԱԺ-ին՝ փոխել Սահմանադրության այն դրույթը, որն արգելում է երկքաղաքացիներին առաջադրվել ՀՀ վարչապետի թեկնածու: Քանի որ Բագրատ սրբազանը տեւական ժամանակ եղել է Կանադայի թեմի առաջնորդը, Կանադայի իշխանությունը նրան շնորհել է Կանադայի քաղաքացիություն։

Մեզ ասացին, որ բոլոր ուժերը տվել են համաձայնություն եւ հանել են իրենց թեկնածությունների քննարկման հարցը: Մնում է պարզել, թե գործնականում հնարավոր կլինի՞ դա իրականացնել: Ճիշտ է` Սահմանադրության նշված դրույթը կարող է փոխվել հենց խորհրդարանում, ինչպես 2020 թվականին արեց ՔՊ-ն` Սահմանադրական դատարանը զավթելու համար: Բայց այսօր խորհրդարանական մեծամասնությունը կգնա՞ այդ քայլին: Սահմանադրական նորմը փոխելու համար պահանջվում է պատգամավորների 2/3-ի կողմ ձայնը։

Ինչը նշանակում է, որ խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու․ նախ՝ Սահմանադրության փոփոխություն, ապա՝ սրբազանի ընտրություն ԱԺ-ում: Նշենք, որ սրբազանի հետ այս հանդիպումներին մասնակցել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվը՝ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, Սուրեն Պետրոսյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շղթայով ու աղբամաններով փակված փողոցներ. Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
Վաղ առավոտից ահնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում։ Քաղաքացիները շղթայով փակել էին Մյասնիկյան պողոտան: Տարբեր փողոցներում՝  Տիգրան Մեծ…
Բաղրամյան պողոտան 2֊րդ օրն է՝ փակ է. Սրբազանն աջակիցների հետ ակցիա է իրականացնում (ուղիղ)
Ոստիկանները արդեն երկրորդ օրն է, որ շղթա կազմած փակ են խպահում Դեմիրճյան փողոցը թե Բաղրամյան...
«Հրապարակ». Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ
ԱԺ խորհուրդը, ինչպեսեւ սպասելի էր, երեկ մերժեց ընդդիմության միջնորդությունը: Սա նշանակում է, որ «ԱԺ...
«Փաստ». Արևմուտքի խոստումների ու գործողությունների հակադիր բևեռները
Եվ պատահական չէ, որ երբ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների անհամաձայնության պարագայում ձգձգվում էր...
Բաղրամյան պողոտայում բարի լույսը սկսվեց տերունական աղոթքով (վիդեո)
Գիշերը քաղաքացիները Բաղրամյան պողոտայում ֆիլմ են դիտել...
«Ժողովուրդ». «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ
Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի...
Ամենաշատ