News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը մասնակցել է ՇԿՀԱ մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի հերթական նիստին և ընդհանուր ժողովին: Այդ մասին ասված է Հայկական ատոմային էլեկտրակայանի Ֆեյսբուքի էջում:

«ՇԿՀԱ մոսկովյան կենտրոնի ղեկավարությունը մասնակիցներին է ներկայացրել կազմակերպության աշխատանքային պլանի առավել նշանակալի ուղղությունների իրականացման արդյունքները:

ՇԿՀԱ մոսկովյան կենտրոնի տնօրեն Վ. Ակսյոնովն ամփոփել է բոլոր հարցերը «ՇԿՀԱ մոսկովյան կենտրոնի կազմակերպական կայունության ապահովմանն ուղղված կոմպենսացնող միջոցառումների պլան 2024-2026 թթ. համար» ելույթով:

Նիստի ընթացքում Է. Մարտիրոսյանը հանդես է եկել զեկույցով՝ նվիրված ՇԿՀԱ մոսկովյան կենտրոնի գործունեության նկարագրին և գնահատմանը:

Ընդհանուր ժողովի աշխատանքի ավարտով օրակարգերը համարվել են սպառված:

Միջոցառումների ծրագրերից դուրս կառավարիչների խորհրդի մասնակիցները քննարկել են ասոցիացիայի՝ 2024 թ. գործունեության առանձին ուղղությունները՝ ըստ ամիսների, որոնք ոլորտային ընդհանուր բնույթ են կրում և պետք է հաշվի առնվեն տարածաշրջանային կենտրոնների կողմից:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կազմակերպության աշխատանքի պլանավորմանը, ֆինանսական վիճակին, ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման ուղղությամբ մշտապես գործուն քայլեր ձեռնարկելուն ուղղված և առաջնահերթ կարևորության այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում աճել են 0,13 դոլարով (0,16%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 79,36 դոլարի...
Թուրքիան և Համաշխարհային բանկը 1 միլիարդ դոլարի համաձայնագիր են ստորագրել վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ
Ծրագիրը կօգնի ստեղծել և ընդլայնել բաշխված արևային էներգիայի շուկան և մարտկոցների արտադրության պիլոտային ծրագիր սկսել Թուրքիայում...
Սանոսյանը և IFC տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հարցեր
Անդրադարձ է կատարվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագրին…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,15 դոլար
Նավթի գնանշումները հինգշաբթի առավոտյան բարձրանում են...
Ռուսաստանը Թուրքիայի տարածքով ԵՄ է մատակարարել 3 միլիարդ եվրոյի նավթամթերք՝ էմբարգոյի սահմանումից հետո
CSD-ի և Մաքուր օդի և էներգիայի հետազոտական ​​կենտրոնի (CREA) հետաքննության համաձայն՝ այն բանից հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ