News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անչափ վտանգավոր միտում է որակել ուկրաինական հակամարտությանն անմիջական միջամտության չբացառման մասին եվրոպացի քաղաքական գործիչների շարունակական հայտարարությունները։ «Մենք նման բանավոր սրացում ենք տեսնում պաշտոնական ներկայացուցիչների, պետությունների ղեկավարների մակարդակով՝ երբ դա առնչվում է Ֆրանսիային, ավելի փորձագիտական ​​մակարդակում՝ երբ դա առնչվում է Մեծ Բրիտանիային»,- ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը The Economist-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, եթե Ռուսաստանը ճեղքի առաջնագիծը, և Կիևը դիմի օգնության խնդրանքով։ Ըստ Պեսկովի՝ ԵՄ շատ երկրներ համաձայնել են զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ Ֆրանսիայի մոտեցմանը։

«Ֆրանսիան՝ ի դեմս պետության ղեկավարի, շարունակում է մշտապես խոսել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում գետնի վրա իր անմիջական մասնակցության հնարավորության մասին։ Սա շատ վտանգավոր միտում է։ Մենք ուշադիր հետևում ենք դրան»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ