News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, վրացական իշխանությունների հակաարեւմտյան հռետորաբանությունը սպառնում են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։

«Այդ օրինագիծը եւ «Վրացական երազանքի» հակաարեւմտյան հռետորաբանությունը Վրաստանը վտանգավոր հետագիծ են դուրս բերում։ Վրաստանի կառավարության հայտարարությունները եւ գործողություններն անհամատեղելի են դեմոկրատական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքում եւ, այդ կերպ, սպառնալիքի տակ են դնում դեպի եվրատլանտյան ինտեգրացիա Վրաստանի ճանապարհը»,- նշված է պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում։

Դրանում նշվել է, որ «օրենքի ընդունման նպատակը քննադատներին լռել ստիպելն է եւ Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը քայքայելը»։

Արեւմուտքի օգնությունըՎրաստանին տնտեսության եւ դեմոկրատիայի զարգացման ոլորտում, որը ցուցաբերվել է 32 տարվա ընթացքում, «ճիշտ չի բնութագրվում» պաշտոնական Թբիլիսիի կողմից, դա «արմատապես խափանում է ամուր հարաբերությունները, որոնք ձեւավորվել են կառավարության եւ Վրաստանի ժողովրդի հետ», ասել են պետդեպարամենտում։

Պետդեպարտամենտը դատապարտել է «բռնության կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում լրագրողների դեմ եւ կոչ է արել իշխանություններին  «թույլ տալ խաղաղ ցուցարարներին շարունակել իրականացնել կարծիքների արտահայտման ազատության իրենց իրավունքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային...
Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշոտյան
Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն,...
ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե...
Շառլ Միշելը նշել է Վրաստանի վարչապետի եւ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի եւ Զուրաբիշվիլու հետ...
Եվրամիությունը հնարավոր է՝ սառեցնի ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը. Financial Times
Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ՝ Թբիլիսիի հետ բանակցությունների մեկնարկն, ըստ ամենայնի, Բրյուսելն անորոշ ժամանակով կհետաձգի…
ԵՄ առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
Բացահայտ սադրիչ գործունեություն ԵՄ առաքելության կողմից...
Ամենաշատ