News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Եվրամիության առաքելությունը ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ, վարում է բացահայտ սադրիչ գործունեություն։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը News.ru պորտալի հարցազրույցում։

«Այն, որ առաքելությունը ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք է, հաստատում են դրա գաղտնիությունը, անհաշվետվողականությունը եւ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ որեւէ այլ շահագրգիռ երկրի ու կառույցի կողմից չվերահսկվելը,- նշել է փոխարտգործնախարարը։- Առաքելությունը վարում է բացահայտ սադրիչ գործունեություն, զբաղվում հակառուսական քարոզչությամբ, Եվրամիության՝ որպես «Հայաստանի անվտանգության եւ բարգավաճման աղբյուրի» մասին հայ հասարակությունում կեղծ պատկերացումների սերմանմամբ»։ «Ավելին, նրանց գործունեությունը ձեռք է բերում էլ ավելի շատ հակաադրբեջանական եւ հակաիրանական բնույթ»,- ասել է նա։

Գալուզինի խոսքով, եթե խոսելու լինենք երկարատեւ տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ սոցիալ-տնտեսական զարգացման մասին», ապա դրանց բոլորովին չեն համապատասխանում արեւմտյան ուժերի պլանները տարածաշրջանի ռազմականացման եւ այնտեղ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցության ընդլայնման ուղղությամբ»։

Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը կողմ է Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակմանը։ «Հենց դրանով է զբաղվում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների որոշմամբ 2021թ. ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ»,- ասել է նա։ Գալուզինը ուշադրություն է դարձրել այն բանին, որ Արեւմուտքի ճնշման տակ Երեւանում որոշում են կայացրել սառեցնել եռակողմ փոխգործակցությունը նաեւ այս ճանապարհին։

Մոսկվայում անհրաժեշտ են համարում «խմբի լիարժեք աշխատանքի շուտափույթ վերականգնումը ոչ միայն Հարավային Կովկասում տրանսպորտային-հաղորդակցային համակարգի ապաշրջափակման, այլեւ կայուն խաղաղության եւ բարգավաճման հաստատման համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում դրական փոփոխություններ կլինեն. նախարար
Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում մենք կունենանք դրական նորություններ այս առումով...
2023թ. Հայաստանը ԵՄ-ից ստացել է բազմաթիվ գրանտներ՝ 10 մլրդ դրամ ընդհանուր գումարով. ֆիննախ
Հայաստանը Եվրամիությունից ստացել է 10 մլրդ դրամի գրանտներ...
ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին…
Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ. արտաքին գործերի նախարար
Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ...
Հերթական եվրապաշտոնյայի ձոնն Ադրբեջանին
Եվրոպան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը...
ԵՄ առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, կարծես թե, չի եղել. ԱԳ նախարար
Այն վիճակը, այն ծուղակը, որում հայտնվել է Հայաստանը, մի ծուղակ է, որը դուք կամ ձեր օգնությամբ ուրիշներն այդ թակարդը լարել եք տասնամյակներ շարունակ...
Ամենաշատ