News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը, գործում ներգրավված է նաեւ Լեւոն Քոչարյանի գործով քննիչը: Այս մասին  NEWS.am –ի հետ զրույցում ասաց Սուքոյանի փաստաբանը՝ Ալեքսանդր Կոչուբաեւը:

«Սա արդեն ոչ թե իրավաբանություն է, մենք գնում ենք այդ դատական նիստին ապահովելու զուտ Սուքոյանի կալանավորման երաժշտական ուղեկցումը: Արդեն ակնհայտ է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված է, մնում է գնալ եւ ձեւական կողմը ապահովել»,-ասաց նա:

Փաստաբանը կարծում է, որ պատժելու գործընթաց կա այստեղ, քանի որ Արթուր Սուքոյանը Լեւոն Քոչարյանի  ընկերն է:

Զուգահեռներ անցկացնելով Տավուշում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությանը եւ դրան որեւէ կերպ իրավապահների կողմից չարձագանքելուն, Կոչուբաեւ ասաց, այնտեղ քաղաքականություն է, եւ լրագրողին կամ այլ անձին պատժելու են, քանի որ տարածքները հանձնելու են:

«Կոնֆլիկտը կրել է այս պարագայում միջանձնային բնույթ, եւ լրագրող լիներ, թե պատգամավոր, թե նախարար, իմաստը չէր փոխվի»,-ասաց նա:

Փաստաբանը հայտնեց, որ կալանքի միջնորդությունը կքննվի այսօր՝ ժամը 22:00-ին:

Հիշեցնենք՝ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։

Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա «տուժող» է ճանաչվել, իսկ Սուքոյանին ձերբակալել են։ Այժմ պիտի քննվի նրան կալանավորելու միջնորդությունը, դատավորն էլ   Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած Մասիս Մելքոնյանն է։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ