News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի միջև ռազմական ծախսերի սահմանաչափերի առնչությամբ թունդ վեճ է ծագել, քանի որ Բեռլինը ձգտում է հասնել «պատերազմի պատրաստ» երկիր դառնալու իր նպատակին:

Պիստորիուսն  ընկճվել է, քանի որ Շոլցը մերժել է 2025 թվականի պաշտպանության բյուջեն ավելացնել առնվազն 6,5 միլիարդ եվրոյով, գրում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը։

Վեճի պատճառ է դարձել Պիստորիուսի՝ թերթին տված մեկնաբանությունը, երբ նա՝  ի դեմս Ռուսաստանի սպառնալիքների, խոստացել է Գերմանիան վերածել «պատերազմի պատրաստ երկրի», կոչ անելով պաշտպանական բյուջեն ազատել պետական ​​պարտքի սահմանաչափերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ