News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա, ի՞նչ է եթեր տալիս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարց ուղղեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ի պատասխան Տիգրան հակոբյանն ասաց. «Այն  հանրային հեռարձակողի հեռուստածրագրերից մեկն է, ոչ լիցենզավորված։ Ժամանակին այն կոչվում էր  հոգևոր մշակութային ալիք, և  նոր օրենքը ուժի մեջ մտնելուց այդ ծրագիրը, ըստ օրենքի, պետք է հեռարձակի կրթամշակութային հաղորդումներ։ Այսինքն դա հոգևոր մշակութային չէ իր ժանրային ուղղվածությամբ»:

Նա նշեց, որ պաշտոնական նամակ են գրել Հանրային խորհրդի ղեկավարին. «Մենք խնդիր ունենք, որովհետև քանի որ այնտեղ չկա, թե ինչ է նշանակում կրթական-մշակութային, ինչ տոկոսներ պետք է լինի: Եվ կրթական բաղադրիչը, եւ  մշակութային բաղադրիչը բավականին տեղ ունեն, բայց ամենամեծ բաղադրիչը եկեղեցական, կղերական բաղադրիչն է։

Մենք գտնում են, որ դա պետք է ինչ-որ ձեւով նվազեցվի և ավելի շատ լինեն այն հաղորդումները, որոնց համար «Շողակաթը» ֆինանսավորվում է պետության կողմից։ Դրանք կրթական, գիտական, մշակութային հաղորդումներն են։ Մենք էլ ենք գտնում, որ օրենքի հետ որոշակի անհամապատասխանություններ կան»,-ասաց ՀՌՀ նախագահը:

Անդրադառնալով այդ հեռուստաընկերության ֆինանսավորման, Տիգրան Հակոբյանն ասաց. «Ես ինչքան տեղեկացված եմ, պետությունից բացի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է ֆինանսավորում: Այնտեղ համաֆինանսավորում է և տարեկան բավականին մեծ գումար նաև Մայր Աթոռն է հատկացնում «Շողակաթի» գործունեության համար։ «Շողակաթը» նաեւ այլ շենքում է գտնվում, ինչ-որ չափով ինքնավարություն ունի հանրային հեռարձակողների շարքում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանի կուսակից մեկ այլ նախկին «հեղափոխական» հատուկ ջոկատայինների գործողությունները «համաչափ» է անվանել
Պատգամավորը նշեց, որ եթե Հայաստանում կատարվողը մեկնաբանելու խնդրանք լինի, իշխանությունները հաճույքով կանեն դա...
Հայաստանի վարչապետը չի պատրաստվում քննարկել իր հրաժարականի հարցը. «Քաղաքացիական պայմանագիր»
Ինչի՞ շուրջ պետք է մտահոգություն լինի...
Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր անդրադարձավ...
ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանն այսօր...
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան
Փաստերն այնպիսին են՝ ինչպիսին կան, դրանք ընդունելն առաջին քայլն է դեպի ճշմարտություն, այն հիմքը, որի վրա կարելի է կառուցել և զարգացնել ազգային...
«Հրապարակ». Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն
Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել գիտնական անդամների քվոտայով՝ այդ պաշտոնում...
Ամենաշատ