News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրող Հովարդ Սթերնին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է մտածել ինքնասպանության մասին՝ իր առաջին կնոջ և փոքրիկ դստեր ողբերգական մահից հետո։

ԱՄՆ նախագահը պատմել է այն մասին, թե ինչպես է փորձել տրվել ալկոհոլին 1972 թվականի ավտովթարից հետո, որի ժամանակ զոհվել էին նրա առաջին կինը՝ Նիլիա Բայդենն ու նրանց 13 ամսական դուստր Նաոմին։

Դելավեր նահանգում միջադեպը տեղի էր ունեցել այն բանից անմիջապես հետո, երբ Բայդենն առաջին անգամ ընտրվել էր ԱՄՆ Սենատում։

«Ես պարզապես մտածեցի․ պետք չէ խելագար լինել ինքնասպանության համար... Ես երբեք չեմ խմել: Սա արժանիք չէ, ես պարզապես երբեք չեմ խմել... Երբեմն նստում  և մտածում էի, որ հիմա մի շիշ սքոթչ կհանեմ... Մեր տանը միշտ ոգելից խմիչք է եղել։ Ես մտածում էի, որ պարզապես կխմեմ այն ​​և կհարբեմ»,- ասել է Բայդենը։

Սակայն նա նշել է, որ այդպես էլ չի կարողացել  ստիպել իրեն դա անել։

«Ես պարզապես մտածեցի, որ ինքնասպանություն գործելու համար պետք չէ խենթ լինել: Եթե եղել ես լեռան գագաթին և կարծում ես, որ այլևս այնտեղ չես հայտնվի: Բայց ես երկու երեխա ունեի։ Ինձ սխալ չհասկանաք, ես չէի մտածում, որ «ես պետք է կյանքիս վերջ տամ», այլ մտածում էի, «Դու եղել ես լեռան գագաթին... դու այլևս երբեք լավ չես լինի», - իր հիշողություններն է պատմել Բայդենը։

ԱՄՆ նախագահն ասել է, որ այդ ժամանակաշրջանն իրեն օգնել են հաղթահարել իր երկու ավագ երեխաները՝ Բո և Հանթեր Բայդենները, որոնք վնասվածքներ էին ստացել, բայց ողջ էին մնացել ավտովթարի ժամանակ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ