Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, կհրապարակվի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը։
Նշենք, որ այսօր դատարանում լսվեցին գործով ամբաստանյալների վերջին ելույթները։
Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազն իր մեղադրական ճառով միջնորդել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին եւ մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: