ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կմասնակցի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճի:
Ըստ Reuters-ի՝ Բայդենն ասել է, թե ուրախ է Թրամփի հետ բանավեճի հեռանկարի համար, սակայն դրա անցկացման հստակ ամսաթիվ կամ վայր չի նշել:
Բայդենը նախկինում հրաժարվում էր բանավիճել Թրամփի հետ՝ դա պատճառաբանելով նախկին նախագահի պահվածքով:
Դոնալդ Թրամփը Ջո Բայդենին վերջերս հրավիրեց բանավեճի «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»: