Շվեդիան կշարունակի իրականացնել Լատվիա զորք ուղարկելու ծրագիրը՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ ցամաքային սահման ունեցող Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում։ Դրա մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ Քրիսթերսոնը նշել է, թե նպատակն այն է, որ ՆԱՏՕ-ի ուժերը, որոնք կներառեն զրահատեխնիկա և Leopard տանկեր, գործարկվեն հաջորդ տարվա սկզբից:
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը։