Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ, սակայն Նյու Դելին հոգում է է նաև Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման մասին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև իրականացնում ենք պաշտպանական արտահանման խթանման Հնդկաստանի քաղաքականությունը»,- նշել է ներկայացուցիչը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Հայաստանին Հնդկաստանի կողմից զենք վաճառելու դատապարտման մասին հարցին։