News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Մեթոդական առումով մոտեցման մեջ խնդիր ունենք. այս ընթացքում որքան խոսել ենք կրիպտոարժույթների մասին, ըստ էության խոսել ենք բացասական ենթատեքստով։ Այս մասին այսօր՝  ապրիլի 25–ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրակարգային 39-րդ հարցի քննարկման ժամանակ, որը ենթադրում է կրիպտոարժույթների դաշտի որոշակի առումով կարգավորում:

«Մենք միշտ ասել ենք, որ դրանով հանցագործություն են անում, դրանով թմրանյութ են վաճառում, դրանով էս են անում, էն են անում, բայց էդ նույնը, կներեք, անում են նաև մեզ հայտնի ավանդական փողով և այստեղ մենք էլի մեր բոլոր սովորությունների համաձայն ուշանում ենք, սպասում ենք տեսնենք, երբ ամբողջ աշխարհը հարցերի հետ հարաբերվելու նոր կուլտուրա կունենա»,- ասաց վարչապետը:

Վերջինս նաև հարցադրում արեց՝ ի վերջո կրիպտոարժույթն ի՞նչ է՝ տեխնոլոգիական ապրանք է, ինչպիսին ժամանակին եղել է փողը և անկանխիկ փողը. «Ես օրինակ վաղուց և աշխատանքային և ոչ աշխատանքային ֆորմատներով արտահայտել եմ տեսակետ, որ մենք այս հարցի հետ պետք է հարաբերվենք, պետք է հարցը կարգավորենք: Մենք բոլոր տեղերում գրում ենք՝ կրիպտոարժույթ, կրիպտոարժույթ, բայց մենք օրենսդրական կարգավորում ունենք թե դա ի՞նչ է ընդհանրապես, ի՞նչ կանոններով է աշխատում:

Մենք նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի մեջ գրել ենք, որ կրիպտոարժույթ ունենաս պիտի հայտարարագրես, բայց մեր երկրում կրիպտոարժույթն ի՞նչ է ընդհանրապես»:

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ մեթոդական առումով սխալ է համարում, որ երբ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում:

«Իսկ, կներեք սովորական փողով այդ ամեն ինչը չի արվո՞ւմ: Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, ՀՀ բոլոր պետական ինստիտուտները խուճապահար նամակ են գրում, որ հեսա ամեն ինչ կքանդվի, էդ թեմայի մասին պետք չի խոսել: Ես գոնե ինձ համար այդ գծերն անցել եմ. մեր երկրի տնտեսական համակարգում կրիպտոարժույթն ի՞նչ է, մարդն իրավունք ունի ունենալ, թե՞ ոչ, մեկը հաշվել է մենք պետական բյուջեի ինչքա՞ն եկամուտ ենք թերհավաքագրում՝ կրիպտոարժույթների դաշտը չկարգավորելու պատճառով: Ու այստեղ ես մեծ պրոբլեմ եմ տեսնում և ակնկալում եմ, որ Կառավարությունն ու կենտրոնական բանկը այս ուղղությամբ վարվող աշխատանքներն արագացնեն»,- նշեց վարչապետն ու հավելեց. «Մտավախություններն ամեն տեղ են, եկեք տնից դուրս չգանք, բայց բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարա երկրի վրա կամ երկրի տակից պայթի, գոյություն չունի:

Մեր բոլոր պրոբլեմները նրա մասին են, որ մենք ասել ենք՝ լավ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է, առանց արձանագրելու, որ բան չանելուց ավելի վտանգավոր բան գոյություն չունի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ