News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Վարդենիս-Սոթք ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2107»-ը։ Պարեկները ստուգման ընթացքում մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կանեփանման զանգված։ Վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին։ Նա իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայով 2 թղթե փաթեթ։

Ոստիկանությունից  NEWS.am–ին հայտնում են, որ հաջորդ դեպքում Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Լանդ Ռովեր» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում 26-ամյա վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են անձեռոցիկով փաթեթած իր, ինչը կասկածելի է թվացել։ Պարեկների պահանջով վարորդը իրավապահներին է ներկայացրել 3 գրամից ավելի մարիխուանա և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։ Նա և 47-ամյա ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։

Գեղարքունիքի պարեկները Սևանի թերակղզում ծառայություն իրականացնելիս Ձկնորսների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Վարորդը մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել շուրջ 2,5 գրամ մարիխուանայով փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։

Հերթական դեպքում Գեղարքունիքի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին լուսային անսարքության համար կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա։ Նրանք մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ։ 30-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժին։ Խուզարկությամբ 45-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են ընդհանուր 21 գրամից ավելի մարիխուանայով 7 փաթեթ և մոխրացած զանգվածով 2 կաթուցիչ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի տան և կից օժանդակ շինությունների խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով 15 կաթուցիչ, ընդհանուր 78 գրամից ավելի մարիխուանայով 21 փաթեթ և 110 գրամից ավելի կանեփի սերմ, ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Ամենաշատ