News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մեր արյունը չպետք է կորի, մեզ այսօր պետք է հավատք, ազգ, բանակ, հզոր, ուժեղ բանակ, եւ մենք հիմա ուզում ենք վերակառուցել բանակը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մահապարտների գնդից գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը:

«Մենք ընթացքում պետք է հզորանանք: Ով ինչ ուզի ասի, առանց բանակ ոչ մի բան չի լինի: Իսկ առանց հայրենիք մենք ոչնչություն ենք: Դրա համար մեզ հիմա միասնություն է պետք, կեցցե անկախ, միացյալ Հայաստանը: Մենք պահանջատեր ենք, հերիք եղավ, բոլ եղավ, մենք էլ չենք համբերում, ինչքա՞ն պետք է կտոր-կտոր տանք: Իրենք են տվողը: Թող նախիջեւանը տան, Արեւմտյան Հայաստանը տան: Հայրս մշեցի էր, մայրս՝ ղարսեցի: Մայրս 102 տարեկանում մահացավ, մինչեւ վերջին շունչը ասում էր՝ ես իմ երկիրը տեսնեմ: նույնն էլ հայրս էր ասում: Մենք ինչքա՞ն կարոտի մեջ մնանք:

Մեր վարչապետը պետք է հասկանա, հերիք եղավ, բոլ եղավ, ժողովրդի համբերության հետ թող խաղ չանի: Հայը ունի թասիբ, մենք մեր Արեւմտյան Հայաստանը չենք կարող մոռանալ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ