News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ փոքր դստեր հետ: Նրանց ուղեկցում էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։

Անմար կրակի մոտ, քաղաքացիները տեսնելով նրան, սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու, «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ, թուրք»:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ, որտեղ Մեծ Հայքի քարտեզն էր:

Աննա Հակոբյանը ծաղիկները ձեռքին, թիկնապահներով եւ ոստիկաններով շրջապատված, լուռ կանգնած ժպտում էր: Տեւական ժամանակ նրան չէր հաջողվում մոտենալ եւ ծաղիկներ դնել անմար կրակի մոտ։ Ի վերջո թիկնապահները կարողացան մի քանի վայրկյանով միջանցք բացել, Աննա Հակոբյանը արագ հուշահամալիրի մոտ դրեց ծաղիկներն ու հեռացավ՝ թիկնապահներով շրջապատված։ Լրագրողների հարցերին նա չպատասխանեց։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ