News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հենց Հայաստանի իշխանությունները հանձնեն Ոսկեպարի հետևում գտնվող անկլավը, թշնամին կհասնի երկաթուղուն և գազատարին։ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մռայլ ու իրատեսական կանխատեսումն է հնչեցրել  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Առայժմ միայն ծաղիկներն են։ Իսկ ի՞նչ կլինի, երբ նա սկսի անկլավները հանձնել։ Ինչպես կկարողանանք պահել Կիրանցը, Ոսկեպարն ու Բաղանիսը։ Գյուղերն ամբողջովին ամայանալու են, խոսքը մի քանի տան մասին չէ, գյուղերն ամբողջովին կդատարկվեն։ Թշնամին կհասնի երկաթուղուն և գազատարին։ Երեկ Նիկոլի թիմի ներկայացուցիչներից մեկը՝ չեմ ուզում գնահատական տալ այս մարդուն, ասաց, որ եթե գազատարը պայթեցվի, մենք նորից կվերակառուցենք, ինչպես 90-ականներին։ Ոչինչ, ժամանակը կգա, խոսակցությունն ուրիշ կլինի։

Ինչ վերաբերում է սյանը, ապա սահմանազատման և սահմանագծման գործընթացները չեն ենթադրում սյուների տեղադրում։ Այնպե որ կարող են այդ սյունը մի տեղ մտցնել»,- խորհուրդ է տվել Բագրատյանը։ Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Փաշինյանը հրապարակել էր հայ-ադրբեջանական սահմանի առաջին սյունի լուսանկարը։

Ըստ Բագրատյանի, հենց Հայաստանի իշխանությունները հանձնեն Ոսկեպարի հետևում գտնվող անկլավը, հակառակորդը կհասնի երկաթուղուն և գազատարին։

Պատասխանելով հարցին, թե ներկայիս իշխանությունները մեղադրում են նախկին իշխանություններին՝ պատճառաբանելով, որ Ալմաթիի հռչակագիրը ենթադրում է խորհրդային հանրապետությունների սահմանների վերականգնում և Լեռնային Ղարաբաղից հրաժարում, Բագրատյանն ընդգծել է, որ հռչակագրում նման բան չկա։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը հռչակագրին միացել է 1993 թվականին, և հռչակագիրը ենթադրում է, որ հանրապետություններն ունեն նույն տարածքները, ինչ ԽՍՀՄ-ի ժամանակ, և այն «անկլավները», որոնց հիմա հավակնում է Բաքուն, Ադրբեջանի ԽՍՀ-ն ինքնէ հանձնել Հայկական ԽՍՀ-ին, ինչի մասին համապատասխան փաստաթղթեր կան։

«Մեկ ուրիշ խնդիր կա։ Քանի որ ԱԽՍՀ-ն  ժողովրդագրական աճի ավելի բարձր տեմպեր ուներ, նրանց հովիվները մեր տարածքումհողահատվածներ էին զբաղեցնում, խնդրում-աղաչում էին, որ թույլ տան մնալ: Արդյունքում 70-ականներին Հայկական ԽՍՀ-ն բարձրացրեց այն հարցը, որ ադրբեջանցիները մոտ 2 հազ․ քառ.կմ են զբաղեցրել, իսկ հանրապետության իշխանությունները իրենց քարտեզներում այդ հողերը ներկայացնում են որպես ԱԽՍՀ տարածք։ Երկու տարվա աշխատանքի արդյունքում որոշվեց Հայաստանին վերադարձնել շուրջ 900 քառ. կմ-ը։ Հայաստանի Հանրապետության տարածքը օբյեկտիվորեն պետք է կազմի մոտ 30 հազ․ 707 քառ. կմ։ Ըստ 30-ականների քարտեզի, հաշվի առնելով Արծվաշենը, Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է ավելի քան 31 հազ․ քառ.կմ, ընդգծել է Բագրատյանը։

Ինչ վերաբերում է ժողովրդի վրդովմունքին, Բագրատյանը մատնանշել է ակնհայտը. «Ժողովուրդը վրդովված է տեղերում։ Երևանում ոչ ոք վրդովված չէ։ Վրդովվա՞ծ են։ Թող գան հանրահավաքի։ Եթե ​​գային, ամեն ինչ վաղուց փոխված կլիներ։ Նիկոլ Փաշինյանը հանրությանը վախեցրել է պատերազմով։ Բայց հասկանում եք, որ ժողովուրդը ոտքի կկանգնի հանկարծակի»։

Բագրատյանն ընդգծել է, որ Ադրբեջանը սահմանը չի ճանաչում, ճանաչում է միայն «գյուղերի վերադարձը»։

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունները՝ կապված անկլավային չորս գյուղերի և «Զանգեզուրի միջանցքի» պահանջների հետ, նախկին վարչապետը նշել է, որ միջանցքի մասին փաստաթուղթը (2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի կետերից մեկում առաջարկվում է. կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև - խմբ.) ստորագրել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ «Ինը կետից ութը չի կատարվում։ Ինչո՞ւ նա դուրս չի գալիս համաձայնագրից»,- ասել է Բագրատյանը։

Դիտարկմանը, թե իշխանությունները մեղադրում են Ռուսաստանի Դաշնությանը այս հայտարարությունը չկատարելու մեջ, օրինակ՝ Լաչինի միջանցքով անխափան երթևեկություն ապահովելու առումով, Բագրատյանը հիշեցրել է, որ միջանցքի հետագիծը փոխվել է Հայաստանի և Արցախի փոխադարձ համաձայնությամբ. հենց Հայաստանի իշխանություններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որից հետո Ադրբեջանը փակեց միջանցքը և վտարեց խաղաղապահներին։ «Փաստաթղթից դուրս  չի գալիս, որովհետև վախենում է,- համոմունք է հայտնել Բագրատյանը։- Իններորդ կետը միջանցքի մասին է։ Միջանցք բառը չի օգտագործվում, բայց դրանից էությունը չի փոխվում»։

Նախկին վարչապետը նաև մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Էրդողանի երեկվա՝ «Սփյուռքի պարտադրած խավարից» (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը) հրաժարվելու կոչը և հարցը․ թե, արդյո՞ք, իշխանությունները կհրաժարվեն պատմական հիշողությունից։ «Այս իշխանությունները կհրաժարվեն, եթե ժամանակ ունենան։ Բայց ժամանակ չեն ունենա»,- կարծիք է հայտնել  Բագրատյանը։

Պատասխանելով հավերժական հարցին, թե ով է մեղավոր կատարվածի և Արցախի ողբերգության համար, Բագրատյանն ասել է՝ առաջին հերթին Հայաստանի իշխանությունները, երկրորդւ՝ բուն Արցախի իշխանությունները և երրորդը՝ Ռուսաստանը, որը չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը և ճիշտ լուծումներ գտնել: «Ինչո՞ւ են խաղաղապահները հեռանում Արցախից։ Իսկ ինչի համար մնան այնտեղ, նրանք առանց այդ էլ անիմաստ մոտ 5 միլիարդ են ծախսել։ Հիմար հո չե՞ն, այդքան փող իզուր ծախսեն։ Դուք ինքներդ պատասխանեցիք հարցին՝ ո՞վ է մեղավոր»,- եցրակացրել է Բագրատյանը՝ զրպարտություն որակելով այս, ինչպես նաև ՀԱՊԿ-ին անդամակցության հարցում Փաշինյանի հայտարարությունները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ