News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արդեն երկու ամիս է՝ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի շուրջ 400 աշխատող հարկադիր պարապուրդում է։ Այս մասին «Հետք»-ին  տեղեկացրել են գործարանի բանվորներից։ Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:

«Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ի իրավաբան Ռոբերտ Դավթյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս ամենը, սակայն աշխատողների պատմած տեղեկությունները, թե իրենց դրդում են ազատվել, հերքեց՝ նշելով, որ եղել է 4-5 աշխատակից, որոնք իրենց կամքով ազատման դիմում են գրել, քանի որ կա՛մ մեկնել են արտագնա աշխատանքի, կա՛մ այլ աշխատանքի անցել, սակայն գործարանը որևէ մեկին չի պարտադրել ազատման դիմում գրել։

«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է նաև մետաղական մոլիբդեն:

Ըստ ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության՝ «Մաքուր երկաթի փորձաարդյունաբերական գործարանը» հիմնադրվել է 1968 թվականին: Գործարանը 1995-ին սեփականաշնորհման արդյունքում վերակազմավորվել է «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի։ Ընկերության հիմնական գործունեությունը ֆերոմոլիբդենի և եռակալված մետաղական մոլիբդենի արտադրությունն է։

2015թ․-ին ընկերությունը սկսել է մատուցել մոլիբդենի խտանյութի վերամշակման ծառայություններ։ 2016թ․-ին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է եռակալված մետաղական մոլիբդենի արտադրությունը՝ տեխնոլոգիական վերազինում իրականացնելու նպատակով։ 2020թ․-ից գործարանը սկսել է արտադրել և վաճառել տեխնիկական օքսիդ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ