News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Դուք ձեր խղճի հետ լրիվ հանգիստ ե՞ք, հա՞, հրաման ե՞ք կատարում, տղերք, ձեր խղճի հետ լրիվ հանգիստ ե՞ք, գնալու եք էսօր տուն, ասեք՝ ամեն ինչ ճիշտ եղա՞վ․․․ չե՛մ հավատում։ Այս մասին քիչ առաջ Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին, դիմելով փողոց փակելուն խոչընդոտող ոստիկաններին, հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մեր ասելիքը մեկն է՝ այն, ինչը ստի մասին է, որին ստիպում են, որ ծառայեք, մենք թույլ չենք տա, որ դուք էլ մնաք դրա մեջ։ Չի՛ կարելի։ Հարցս շա՜տ պարզ է՝ էն սպառնացող պարոն գնդապետից սկսած․ հարց տվեք ինքներդ ձեզ, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրում՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, ինչ է տեղի ունեցել Արցախում, հիշեք՝ 1991թ․ քանի-քանիսը ձեզնից այդ նույն ճանապարհի վրա առևանգվեցին և զոհվեցին։ Այդ արյան վրայով ենք հասել այստեղ, և առաջին հերթին դա ձեր պատասխանատվության տակ է մնացել։ Հետևում էլ կանգնած ուրախանում են՝ էսօր լա՜վ տոն է եղել, ցնծացեք, սիրելի ոստիկաններ՝ պարոն գնդապետի գլխավորությամբ, դրա համար ե՞ք տենց ուրախ։  Ձեզ հարց տվեք, հետո ինչ ուզում եք՝ արեք, բայց հարց տվեք ինքներդ ձեզ՝ ձեր խղճի հետ հանգիստ ե՞ք, ձեր երեխեքի աչքերին նայելու ե՞ք, ընտանիքներին նայելու ե՞ք, ձեր ծնողներին նայելու ե՞ք։ Վստահ եմ՝ այդպես անելու եք, և ճիշտ պատասխանը կգտնեք։ Մենք փողոցի եզրին պարզապես կանգնած ենք, մենք էլ այստեղ ենք, որ մեր ժողովրդի ընդվզմանը բախումներ չլինեն և պաշտպանելու մեր ժողովրդի ունեցած իրավունքները, փողոցի մեջտեղն էլ, կարծես, կարգը խախտելով ոստիկաններն են կանգնած։ Ոչ մի բախում, ոչ մի լարվածությաւն բացարձակապես չլինի»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բազմաթիվ բնակիչներ նրանց պայքարին միացած այլ քաղաքացիների հետ փորձեցին փակել Այրումից Բագրատաշենի սահմանային անցակետ տանող ճանապարհը՝ ընդվզելով Տավուշի սահմանին գտնվող 4 բնակավայրերում սկսված սահմանազատման աշխատանքների և Ադրբեջանին արվող տարածքային զիջումների դեմ։ Տեղում ոստիկանական մեծաթիվ ուժեր կան։ Նրանց գործողությունները համակարգող գնդապետը Բագրատ Սրբազանին

Տպել
Ամենաշատ