Այսօր ԵԿՄ անդամները՝ իրենց ղեակավարի ղեկավարությամբ, Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, որոնք զգացմունքով, հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Կիրանցում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բաըգրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք: Գոնե այդպես է եղել: Այն տեսարանը, որին ականատես ենք եղել երեկ, երբ հայ ոստիկանները պաշտպանում են հայոց բանակում ներգրավված մարդկանց, որոնք ականազերծում են, այսինքն բացում են թշնամու դիմաց դարպասները, եւ ոստիկանները պաշտպանմում են նրանց անվտանգությունը իր իսկ սեփական ժողովրդից: Պատմության մեջ այսպիսի բան չկա:
Դուք երկրապահ եք եւ այսօր ինչ գործել եք, ամբողջը ձեր պատասխանատվությունն է, դուք եք սադրել արդեն 2-րդ, 3-րդ անգամ: Սադրել եք, որովհետեւ պատրաստվել եք դրան՝ իմանալով, թե ինչ հանցանք եք գործում, եւ այդ հանցանքի դիմաց ժողովուրդն ինչպես կարող է արձագանքելն: Փորձել եք ամենասկզբից վախեցնել, որ որեւէ շարժում չլինի, այսպես կոչված, քաղաքացիական բախումների կամ արյունահեղությունների իմիտացիա հաղորդել: Երկրապահ եք, գնացեք սահման, սահմանը պահեք: Ինչպես ուզում եք պահեք, ինչպես կարող եք պահեք, դա ձեր սրբազան եւ սուրբ առաքելությունն է: Ոչ թե ժողովրդին ահաբեկեք, ծեծուջարդի ենթարկեք»,-ասաց Բագրատ Սրբազանը: