News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ միջուկային հակահարձակման իր առաջին վարժանքն է իրականացրել՝ «միջուկային արձակման» համակարգի կառավարման նմանակմամբ, տեղեկացնում է Հյուսիսային Կորեայի KCNA պետական գործակալությունը։

Միջուկային զենքի կառավարման համազգային համակարգի փորձարկման շրջանակում հրետանային զորքերը երկուշաբթի միացել են առաջին նման զորավարժությանը, որպեսզի ցուցադրեն դիվերսիֆիկացված միջուկային կարողությունը և բողոք հայտնեն  Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի անցկացրած «սադրիչ և զավթողական» զորավարժությունների դեմ, ասված է հաղորդման մեջ։

Կիմը բարձր է գնահատել «աշխարհի լավագույն» մարտավարական միջուկային զենքի պատրաստականությունը՝ գոհունակություն հայտնելով զորավարժությունների կապակցությամբ, հաղորդում է KCNA-ն։

Ենթադրվում է, որ պետությունը պատրաստվում է ևս մեկ լրտեսական արբանյակի արձակմանը՝ նոյեմբերին հետախուզական արբանյակի ուղեծիր դուրս բերելուց հետո։  

Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել՝ մեծ մարտագլխիկ, ինչպես նաև նոր զենիթային հրթիռ փորձարկելու համար:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ