News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում` ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի  24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», մայրաքաղաքում ապրիլի 21-22-ին կեսօրից հետո հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +26 +28։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +18 +22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +17 +20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+8 +10, ցերեկը՝ +22 +24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +14 +17,

Լոռիում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +20 +23,

Տավուշում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +24 +28, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +15 +19,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+8 +11, ցերեկը՝ +23 +27,

Արարատում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +27 +29,

Արմավիրում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +26 +28,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ +16 +19,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+10 +12, ցերեկը՝ +26 +28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +28, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +20 +22։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ