News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

NASA-ն ցուցադրել է Յուպիտերի Իո արբանյակի մակերևույթի հսկայական լավային լիճը, գրում է Live Science-ը։

Լուսանկարը խոշոր պլանով արվել է NASA-ի Juno տիեզերական սարքից, որը թռել է Իոյի հրաբխային մակերևույթից 1500 կմ հեռավորության վրա 2023 թվականի դեկտեմբերին և 2024 թվականի հունվարին։

Այս թռիչքները հնարավորություն են տվել ամենամոտ տարածությունից դիտել Յուպիտերի ամենամեծ արբանյակը։ Իոյի վրա  հարյուրավոր գործող հրաբուխներ կան: Ժայթքումները երբեմն այնքան հզոր են լինում, որ դրանք կարելի է դիտել Երկրի վրա եղած աստղադիտակներով, հայտնում է NASA-ն:

Նոր լուսնկարներում երևում է Լոկի Պատերա լիճը, որը 200 կմ երկարությամբ լավային լիճ է Իոյի մակերեսին: Գիտնականները տասնամյակներ շարունակ դիտարկում են այս լավային լիճը: Այն գտնվում է Իոյի մակերևույթի տակ գտնվող մագմայի պաշարների վերևում: Լճի կենտրոնում սառչող լավան, հավանաբար, շրջապատված է եզրերի հալած մագմայով, ասել է «Juno» առաքելության գլխավոր հետազոտող Սքոթ Բոլթոնը Վիեննայում Եվրոպական երկրաֆիզիկական միության Գլխավոր ասամբլեայում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեր սարքերով նկարված լճի հայելային արտացոլումը վկայում է, որ Իոյի մակերևույթի մի մասը ապակու պես հարթ է, և Երկրի վրա հրաբխից ձևավորված օբսիդիան է հիշեցնում»,- ասել է նա:

«Juno»-ի սարքերը պարզել են, որ Իոյի մակերեսը ավելի հարթ է, քան Յուպիտերի երեք այլ գալիլեյան արբանյակները (Եվրոպա, Գանիմեդ և Կալիստո)։ Իոն մի փոքր ավելի մեծ է Երկրի արբանյակից, իսկ մակերևույթի այն տարածքները, որոնք հալված չեն, հիմնականում ծածկված են դեղին ծծմբով և ծծմբի երկօքսիդով:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ