News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը ապրիլի 12-ին դիմել է ՆԳՆ Ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դերասան Վահագն Սիմոնյանն իր հասցեին անհիմն մեղադրանքներ ու սպառնալիքներ է հնչեցնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Շահվերդյանը:

Ապրիլի 6-ին Վահագն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում  տեսագրություն է հրապարակել, որտեղ Սուրեն Շահվերդյանին մեղադրում է իր երեխաներին ապօրինաբար երկրից դուրս տանելու մեջ, սպառնալիքներ է հնչեցնում նրա հասցեին, 24 ժամ ժամանակ տալիս երեխաներին իրեն վերադարձնելու համար:

Սուրեն Շահվերդյանը պարզաբանում է, որ Վահագն Սիմոնյանի նախկին կինը տարիներ առաջ ամուսնացել է իր ընկերոջ հետ և երեխաների հետ միասին մեկնել ԱՄՆ: Վահագն Սիմոնյանը պնդում է, որ Սուրենը մասնակցել է իր ընտանիքի տեղափոխումը կազմակերպելուն, եւ նա կարող է իր երեխաներին Հայաստան վերադարձնել:

Մեզ հետ զրույցում Սուրեն Շահվերդյանը պատմեց, որ սպառնալիքները միայն տեսագրությամբ չեն սահմանափակվում, նա ժամանակ առ ժամանակ զանգահարում է իր անձնական հեռախոսահամարին, սպառնում, հայհոյանքներ ու մեղադրանքներ հնչեցնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ